Վահան Բադասյանի նամակը՝ ԱԱԾ կալանավայրից

197

Վահան Բադասյանը ԱԱԾ կալանավայրից հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Հայտարարության մեջ ասվում է. «Ինձ խոշտանգում են կալանքի միջոցով:

Զինապարտ չլինելով հանդերձ, հայրենիքի պաշտպանության անմնացորդ մղումով, պատերազմի առաջին իսկ օրից կամովին մասնակցել եմ պատերազմին և իմ նշանակլի դերակատարումն եմ ունեցել: Ավելի քան համոզված եմ, որ իմ արարքը հերոսություն է:

Նշվածի վկայությունն է նաև կյանքս վտանգի տակ դնելը և ծանր վիրավորում ստանալը:

Համոզված եմ, որ այդպիսի հերոսական արարքի համար պետությունը խրոխուսում և պետական պարգևի է ներկայացնում: Իսկ ենթադրյալ իրավախախտման դեպքում վերոնշյալը հաշվի է առնվում:

Իսկ ինչպես է վարվում այսօրվա իշխանությունը իմ նկատմամբ. ծանր վիրահատություն տանելուց հետո, երբ դեռևս հետվիրահատական վերականգնման կարիք ունեմ, ազատությունից զրկելով ինձ՝ ենթարկում է անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների:

Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ միավորվել և ձեր բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի դադարեցվեն իմ նկատմամբ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները»: