Ստեղծվել է մի նյութ, որը տասնապատկում է պատվաստանյութերի արդյունավետությունը

124

Ամերիկացի գիտնականները մշակել են ադյուվանտ (խթանիչ) միացություն, որը զգալիորեն մեծացնում է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը: Միացությունը ակտիվ նյութն ուղղորդում է ուղղակիորեն դեպի ավշային հանգույցներ:

Պատվաստանյութերի արդյունավետությունը բարձրացնելու հայտնի միջոցներից մեկը հատուկ հարուցիչի դեմ իմունային պատասխանը բարձրացնելու համար օգտագործվող ադյուվանտների ավելացումն է:

Նոր AMP-CpG-ը, որը մշակվել է ElicioTherapeutics ընկերության կողմից, պատվաստանյութի անտիգենն ուղարկում է անմիջապես ավշային հանգույցներին, որտեղ արտադրվում են հակամարմիններ: Սա զգալիորեն մեծացնում է պատվաստանյութերի արդյունավետությունը՝ համեմատած ստանդարտ տարբերակի հետ, հայտնում է Science Advances ամսագիրը: