Պայթյուն Ֆրանսիայի բնակելի շենքում. ամենահավանական պատճառը գազն է

109

Այսօր պայթյուն է տեղի ունեցել Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բորդո քաղաքի կենտրոնական հատվածի բնակելի շենքում: Այս մասին հայտարարել է BFM հեռուստաալիքը:

Քաղաքի հրշեջ ծառայության տվյալներով, պայթյունի արդյունքում առնվազն երեք մարդ է տուժել, երկու մարդ համարվում է անհետ կորած:

Ըստ BFM-ի, դա տեղի է ունեցել շենքի վերջին հարկերից մեկում: Պայթյունի ալիքը կոտրել է նաև մոտակա խանութների ապակիները:

Ողբերգության ամենահավանական պատճառը կենցաղային գազի պայթյունն է։