Նորվեգիայում իշխանություններին հորդորում են շտապել գնել «Սպուտնիկ V»

116

Նորվեգիան պետք է շտապի գնել ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսի պատվաստանյութը, եթե այն հաստատվի օգտագործման համար ԵՄ-ում: Այս կարծիքը հայտնել է հյուսիսային Տրոմս նահանգի խորհրդի ղեկավար Ֆիննմար Բյորն Ինգե Մուն:

«Հիմա մենք պետք է պատվաստենք ավելի արագ տեմպերով, քան մինչ այժմ: Եթե ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատվի օգտագործման համար, ես Նորվեգիայի իշխանություններին կոչ եմ անում արագ գործել և պատվիրել այն, որպեսզի խուսափենք նորից հերթ կանգնելուց», – նրան մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։