Հերթական ապացույցը արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի ակտիվ մասնակցության մասին

128

Արաբագետ Արմեն Պետրոսյանը իր ՖԲ էջում գրում է, –

Փետրվարի 5-ին «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներ արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրեն, Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի փեսա Ս. Բայրաքթարն իր թելեգրամյան ալիքում հրապարակած տեսանյութում նշել է. «Ադրբեջանի ԶՈւ-ի՝ հարվածային ԱԹՍ-ների դասընթացներն ավարտած անձնակազմին հավաստագրեր հանձնելու նպատակով գնում եմ մեր հարվածային ԱԹՍ-ների ուսումնական կենտրոն»:

Բայրաքթարի վերոնշյալ հայտարարությունը հերթական ապացույցն է արցախյան վերջին պատերազմին Թուրքիայի ակտիվ մասնակցության։ Մասնավորապես, դրանից կարելի է ենթադրել, որ պատերազմի օրերին Ադրբեջանի ԶՈւ-ն չի ունեցել թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքեր ղեկավարող մասնագետներ, և հետևաբար դրանք կառավարվել են Ադրբեջան գործուղղված թուրքական անձնակազմի կողմից: