Կոչ մանկավարժներին

116

   Սիրելի՛ ուսուցիչներ,

     Մեզ վստահված է ապագա սերունդներին կրթելու նաև դաստիարակելու մեծագույն առաքելությունը:

     Այդ առաքելությանը հավատարիմ՝ ձգտել ենք անել ամեն հնարավորն ու անհնարինը:

Մեր հազարամյա երազանքն իրականություն է դարձել. վերջապես վերականգնվել է մեր կորսված պետականությունը, և միջազգային հանրության կողմից ճանաչված  պետություն ենք:

  Սակայն գաղտնիք չէ, որ Հայաստանը ծանր ժամանակաշրջան է ապրում. երկրում իշխանությունը հայտնվել է մարդկանց ձեռքերում, որոնք պետությունը հասցրել են կործանման եզրին:  Շարունակվում են խարխլվել մեր պետականության հիմքերը, և վտանգված է ազգի գոյությունը:

     Հարգելի՛ գործընկերներ, ժամանակն է ոտքի կանգնելու և միավորվելու,  դրսևորելու ակտիվ քաղա­քա­կան դիրքորոշում և մեր օրինակով ոգեշնչելու աշակերտին ու ծնողին: Մեր հարմարվո­ղականությունը կամ առաջ քաշվող գաղափարներն այն մասին, որ մեր գործն ամփոփվում է միայն դպրոցում դաս պարապելով, սին են և անհիմն, հաճախ նաև կործանարար:

    Մենք ՝ուսուցիչներս,  պատասխանատու ենք հայրենիքի վերականգնման և շենացման, մեր հինավուրց ազգի ճակատագրի, մատաղ սերնդի հոգևոր առողջության պահպանման և մտա­վոր զարգացման համար: Ինչպես նաև մեր անմիջական պարտավորությունն է հայկական քաղաքակրթական ժառանգությունը պաշտպանելու, զարգացնելու սերունդներին փոխանցելը: Չպետք է թույլ տանք ներկա իշխանություններին անխնա մսխել մեր երկրի քաղաքական, տնտեսական, մտավոր, հոգևոր և մշակութային պաշարները: Հարգելով և արժևորելով համամարդկային ձեռքբերումները՝ համոզված ենք, որ ազգային արժեհամա­կար­գով առաջնորդվող դպրոցն է, որ կարող է ապահովել արարչագործ  հայի և Հայաստանի՝ որպես պետության գոյությունն ու կենսագործունեությունը: Իսկ այժմյան իշխանությունների առա­ջար­կած կրթական չափորոշիչներն ու ծրագրերը միայն թուլացնում և այլասերում են կրթական համա­կարգը և, հետևաբար, քանդում պետականության հիմքերը:

Ուստի և՝ կոչ ենք անում ՀՀ բոլոր ուսուցիչներին

Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք միասին պաշտպան կանգնենք մեր հավատքին, ազգային արժեքներին, կրթությանն ու դաստիա­րակությանը, լսելի դարձնենք ուսուցչի խոսքը և պահանջենք այս իշխանությունների հեռացումը, որոնք դեմ են գործել և գործում ազգային դպրոցին, որոնք արժեզրկեցին ամենարժեքավորն ու հոգևորը, պղծեցին հայրենիքն ու մեր տղաների արյամբ սրբագործված հողը:

«Ուսուցիչներ հանուն ազգային կրթության»

նախաձեռնող խումբ