Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի է ունեցել միջադեպ

211

Այսօր Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է  Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Նրա խոսքով` ամեն ինչ սկսվել է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա կրակելուց:

«Ադրբեջանցիներն էլ օգտագործելով առիթը` սադրանքի են դիմել ու փորձել դիրքային փոփոխություն կատարել»,–ասաց նա։

Ռուս սահմանապահները կարողացել են հարթել կոնֆլիկտը և բացառել ադրբեջանցիների նոր դիրքային փոփոխությունները։

Նշենք, որ սոցցանցերում կայծակնային արագությամբ լուր տարածվեց, թե ադրբեջանցիները փորձել են БТР–ներով առաջ տալ իրենց դիրքերը։

Նկարում երևում է թե ինչպես են ռուսները ԲՏՌ-ով փակում ադրբեջանցիների ճանապարհը։

Շատ օգտատերերը ՀՀ ՊՆ անգործությունը գնահատում են որպես այդ կառույցի մահը, “միակ հույսներս ռուսներն են”։