Դատարանների դեմ՝ արհեստական շահարկումներ. «Փաստ»

120

«Փաստ» օրաթերթը գրում է «Փաստ» թերթի տեղեկություններով, այն գերատեսչություններում, որոնք լիազորություն ունեն տարբեր գործունեություն իրականացնելու համար լիցենզիա տրամադրել, տարօրինակ բաներ են կատարվում։ Բանն այն է, որ, ըստ մեր ստացած ահազանգերի, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հաճախ տրվում են մերժումներ՝ առանց հիմնավոր պատճառաբանությունների ու իրավական հիմքերի։ Այնուհետև մերժված անձինք ու կազմակերպությունները ավտոմատ ուղղորդվում են դեպի դատարաններ՝ բողոքարկելու որոշումները: Որպես կանոն, քանի որ մերժումների հիմքերը շատ թույլ են (կամ չկան), դատարանները, բնականաբար, մեծամասամբ բավարարում են հայցերը, ինչը իշխանություններին առիթ է տալիս հերթական անգամ առաջ քաշել այն թեզը, թե իբր դատարաններն աշխատում են իրենց դեմ, և որ դատարանների «հարցերը լուծել է պետք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։