Ավինյանի էժանագին PR-ը. Շուռնուխում նոր թաղամասը կառուցվում է բարերարների միջոցով

127

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փոխանցմամբ՝ կառավարությունը ոչ մի կապ չունի. ո՛չ թաղմասի կառուցման, ո՛չ էլ ասֆալտապատման հետ. բոլոր աշխատանքներն իրականացվում են բարերարների միջոցով:

Առուշանյանի փոխանցմամբ՝ բարերարների միջոցներով կառուցվելու են նաև անասնագոմեր:

Ուշագրավ է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փորձել է իրեն վերագրել թաղամասի կառուցման փաստը՝ ոչ մի բառ չնշելով, որ շինարարությունն իրականացման հետ ոչ ինքը, ոչ էլ կառավարությունը ոչ մի կապ չունեն: