ԱՄՆ տնտեսությանը տարիներ են պետք զբաղվածության լիարժեք վերականգնման համար

142

Զբաղվածության լիարժեք վերականգնման համար ամերիկյան տնտեսությանը կպահանջվի 10 տարի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

«Մասնավոր հատվածում ստեղծվել է ընդամենը 6000 աշխատատեղ: Ներկայիս աճի տեմպը նկատի ունենալով՝ 10 տարի կպահանջվի լիարժեք զբաղվածության հասնելու համար», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով երկրում վերջին գործազրկության աննշան կրճատման վերաբերյալ վերջին պաշտոնական տվյալները: