ԱՀԿ-ն կրկին հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպը դանդաղում է

115

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում նկատում է կորոնավիրուսային վարակի օրական հայտնաբերված դեպքերի թվի նվազում, սակայն կարևոր է զգոն մնալ և շարունակել պահպանել համաճարակի դեմ պայքարի միջոցները: Այս մասին հայտարարել է կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերխովեն:

«Մենք իսկապես տեսնում ենք ամեն օր հայտնաբերված նոր վարակների թվի նվազում։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով, բայց առաջին հերթին պայմանավորված է այն միջոցներով, որոնք երկրները կիրառում են փոխանցման շղթաներն ընդհատելու և նոր դեպքերը կանխելու համար։ Պատվաստանյութերը նույնպես իրենց դերն են խաղում», ասել է Կերխովեն, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։