Մասնագետի կարծիքով, ЭпиВакКорона-ն կարող է առավել անվտանգ լինել ալերգիկների համար

135

Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի Առողջության զարգացման կենտրոնի տնօրեն Մարինա Վելդանովան կարծում է, որ ЭпиВакКорона կորոնավիրուսային պատվաստանյութը կարող է ավելի անվտանգ լինել ալերգիա ունեցողների և քաղցկեղով հիվանդների համար, քան մյուս պատրաստուկները:

«Спутник V-ի հետ տարբերությունը (որը մշակվել է Գամալեյա կենտրոնի կողմից) այն է, որ ЭпиВакКорона-ն պեպտիդային պատվաստանյութ է, այլ ոչ թե վեկտորային: Այն պատրաստվում է կորոնավիրուսի գենոմի երեք մասերից, որոնք առավել դիմացկուն են մուտացիայի նկատմամբ: Ենթադրվում է, որ այս պատվաստանյութը կարող է ավելի անվտանգ լինել ալերգիկների և քաղցկեղով հիվանդների համար», ասել է կենտրոնի տնօրենը։