Эпиваккорона-ի ուսումնասիրությունների միջանկյալ արդյունքները կհրապարակվեն փետրվարի վերջերին

135

Эпиваккорона ռուսական պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները, որոնք հիմնված են փորձարկումների առաջին և երկրորդ փուլերի արդյունքների վրա, կհրապարակվեն մինչև փետրվարի վերջ, հաղորդում է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայությունը նաև տեղեկացրել է, որ «Ռոսպոտրեբնադզորի» ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մասնակիցների հետ, որտեղ հարց է բարձրացվել կամավորների ուսումասիրման ժամանակահատվածը վեց ամսից երեք ամիս կրճատելու հնարավորության մասին: