Telegram-ը հունվարին դարձավ աշխարհում ամենաշատ ներբեռնված հավելվածը

116

Telegram մեսենջերը 2021-ի հունվարին դարձել է աշխարհում ամենաշատ ներբեռնված ոչ խաղային ծրագիրը՝ առաջ անցնցելով TikTok-ից և WhatsApp-ից: Այդ մասին վկայում են Sensor Tower-ի՝ հինգշաբթի երեկոյան հրապարակված տվյալները:

Telegram-ի ներբեռնումների և տեղադրումների թիվը հասել է 63 միլիոնի, ինչը գրեթե չորս անգամ ավելին է, քան 2020-ի հունվարին: Ամենամեծ աճը գրանցվել է Հնդկաստանում և Ինդոնեզիայում:

Երկրորդ տեղում TikTok-ն է (62 միլիոն ներբեռնում): Առաջին հնգյակում են նաև Signal-ը, Facebook-ը և WhatsApp-ը: