Տասնյակ ինքնաթիռներ ու ԱԹՍ–ներ են նկատվել Ռուսաստանի սահմանների մոտ

123

Վերջին շաբաթվա ընթացքում այլ երկրների տասնյակ հետախուզական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են նկատվել Ռուսաստանի սահմանների մոտ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի «Կրասնայա զվեզդա» թերթը:

Անցած շաբաթվա ընթացքում զինվորականները նկատել են հետախուզական 33 ինքնաթիռ և 8 անօդաչու թռչող սարքեր: Նման ակտիվություն վերջին անգամ նկատվել է անցյալ տարվա սեպտեմբերին:

Ռուսաստանին մոտեցող բոլոր օտարերկրյա ինքնաթիռներին ուղեկցում են ռուսական ռադիոտեղորոշիչ կայանները, մեկ անգամ ռուսական կործանիչ է օդ բարձրացել՝ պետական սահմանի խախտումը կանխելու համար։ Հունվարի 30-ին հաղորդվել էր նմանատիպ միջադեպի մասին. ռուսական ՄիԳ-31 կործանիչը Բարենցի ծովի վրա որսացել է նորվեգական հետախուզական ինքնաթիռ: