Սոբյանինը հնարավոր է համարում, որ հիմնական սահմանափակումները Մոսկվայում կվերացվեն մինչև մայիս

150

Կորոնավիրուսի հետ կապված հիմնական սահմանափակումները Մոսկվայում կարող են վերացվել մինչև մայիս: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես ասել էի, որ հունվարը շրջադարձային կլինի, և մենք կսկսենք դուրս գալ այս իրավիճակից: Գործնականում այդպես է: Այնուամենայնիվ, հիվանդանոցներում գտնվողների թիվը և հիվանդացության դեպքերը դեռևս բարձր են: Եթե միտումը շարունակվի, ապա կարծում եմ, որ մինչև մայիս, իրոք, հիմնական սահմանափակիչ միջոցները կվերացվեն», – ասել է Սոբյանինը:

Միևնույն ժամանակ, քաղաքային իշխանությունների կարծիքով, դեռ վաղ է զանգվածային միջոցառումներ անցկացնել։