Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկից դիրքեր են հանձնվել Ադրբեջանին. ՊՆ-ն ու Փաշինյանի ՊՈԱԿ-ը կրկին ստում էին. Mediaport

400

Mediaport-ի տեղեկությունը հաստատվեց. Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկից դիրքեր են հանձնվել Ադրբեջանին. ՊՆ-ն ու Փաշինյանի ՊՈԱԿ-ը կրկին ստում էին

«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հետ են քաշվել իրենց զբաղեցրած մի քանի դիրքերից՝ դրանք զիջելով ադրբեջանցիներին»,-«Sputnik Արմենիային» ասել համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը նշելով, որ այդ դիրքերում արդեն տեղակայվել են ադրբեջանցիները։

Գյուղապետի խոսքով` Ներքին Խնձորեսկի գյուղատնտեսական հողերն ու տները մոտակա դիրքերից այժմ ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա են։

Երեկ, երբ Mediaport-ը գրել լուրի մասին, իշխանական պրոպագանդան կրկին ստում էր, նույնիսկ գյուղապետին էին ստիպել հերքել փաստը: