Սիրուշոյի գրառման արձագանքը

157

 «Շիրակ կենտրոն» հասարակական կենտրոնի  նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.

«Ես այս՝ 2017 թվականի Ամանորից առաջ Գյումրու տնակային ավաններում մեր համատեղ բարեգործական այցի մասին պատմող լուսանկարները չէի տեղադրի, եթե մեր բոլորիս սիրելի երգչուհին՝ Սիրուշոն իր էջում չգրեր․ «Բարեգործություն էլ երբեք չեմ արել, որովհետեւ, եթե արած լինեի, կնկարեի, կհրապարակեի, թե չէ էլ ուրիշ ինչի՞ համար է բարեգործություն անելը․․․» Անշուշտ հասկանում եմ, որ գրածը տողատակ ունի, բայց այնուամենայնիվ…»։