Ռուսների 66% -ը վստահում է Պուտինին. հարցում

109

Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի՝ ВЦИОМ-ի հարցման արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 66% -ը:

Հարցվածներին խնդրել են քաղաքական գործիչների ցուցակից ընտրել նրանց, ում վստահում են․ 66%-ը նշել է ներկայիս նախագահին, 29.8%-ը չի վստահում նրան:

Բացի այդ՝ հարցվածները քաղաքական գործիչների ցուցակից ընտրել են նրանց, ում գործունեությունը հավանում են: 61,8%-ը նշել է Պուտինին, 27,8% -ը չի հավանում նրա գործունեությունը: