Ռուսաստանն արտաքսել է եվրոպացի 3 դիվանագետի

135

Ժոզեպ Բորելի՝ Մոսկվա կատարած այցի օրը, Ռուսաստանն արտաքսել է եվրոպացի 3 դիվանագետի՝ հունվարի 23-ին Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիին աջակցող չարտոնված ցույցերին մասնակցելու համար:

Դիվանագետները Գերմանիայից, Լեհաստանից եւ Շվեդիայից են:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ այս դեպքից հետո օտարերկրացի դիվանագետները խստագույնս կհետեւեն միջազգային իրավունքի նորմերին: Ամեն դեպքում, Շվեդիայի արտգործնախարարությունը, օրինակ, հերքել է, որ իր դիվանագետը Ռուսաստանում մասնակցել է որեւէ ցույցի: