Պեսկովը Բայդենի՝ Նավալնիին ազատելու պահանջը անվանում է «ագրեսիվ հռետորաբանություն»

137

Ալեքսեյ Նավալնիին ձերբակալությունից ազատելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պահանջները ագրեսիվ և ապակառուցողական հռետորաբանություն են, գտնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Սա, ցավոք, շատ ագրեսիվ և ապակառուցողական հռետորաբանություն է: Որևէ վերջնագրային երանգներ ընդհանուր առմամբ անընդունելի են մեզ համար», – այսօր ասել է նա լրագրողներին:

Կրեմլի խոսնակը շեշտել է, որ Մոսկվան «չի անսա նման հայտարարություններին, ինչ-որ հովանավորչական հայտարարությունների»:

«Մենք չենք պատրաստվում դա անել», – ասել է նա: Միևնույն ժամանակ, ըստ Պեսկովի, Ռուսաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ը կցուցաբերի հետագա համագործակցության քաղաքական կամք, քանի որ, չնայած բազմաթիվ տարաձայնություններին, փոխգործակցության հիմք կա: