Մեր երկրի բնական հավելաճը պաշտոնական տվյալներով կազմել է ընդամենը 1 077 մարդ

118

Տնտեսագետ Արա Գալոյանը իր ՖԲ էջում գրում է, –

Հրապարակվել են մեր երկրի բնակչության բնական շարժի 2020թ հիմնական ցուցանիշները:

Պաշտոնական տվյալներով 2018թ մահացել է 25 հազար 751 մարդ:

2019թ մահացել է 26 հազար 186 մարդ:

2020թ մահացել է 35 հազար 371 մարդ:

Սա այն պարագային, որ պատերազմի զոհերի վերջնական քանակ դեռևս չի հրապարակվել: Եվ այս պատճառով անցած տարի մեր երկրի բնական հավելաճը պաշտոնական տվյալներով կազմել է ընդամենը 1 077 մարդ (2018-ին 10 հազար 823 էր, իսկ 2019-ին՝ 9 հազար 855):

Աղբյուրը՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-դեկտեմբերին», ՀՀ Վիճակագրական կոմիտե (Արմստատ), էջ 16