Ղազախստանը քննարկում է թուրքական անօդաչու թռչող սարքերի գնման հարցը

145

Ղազախստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները թուրք գործընկերների հետ քննարկել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի ձեռք բերումը և Ղազախստանի ձեռնարկություններից մեկում դրանց տեխնիկական սպասարկման հետագա տեղայնացումը․ հաղորդում է Kazinform-ը:

Այսօր երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունն իրականացվում է զորքերի և հատուկ գործողությունների ուժերի, հետախուզական և անօդաչու սարքերի միջոցների կիրառման մարտավարության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:

Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Նուրլան Երմեքբաևը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Մուհսին Դերեի հետ հանդիպման ժամանակ նշել է ռազմատեխնիկական համագործակցության կարևորությունը համատեղ ձեռնարկությունների ստեղծման, որակյալ մասնագետների վերապատրաստման գործում:

Թուրքական խոշոր պաշտպանական ընկերությունների հետ համագործակցության հարցերը Մուհսին Դերեի հետ քննարկել է նաև Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Մուհամեջան Թալասովը: