Կալանքի սանկցիա՞

178

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է, –

ՀՀ ԱԺ-ն ընդունեց դատական օրենսգրքի  փոփոխությունների նախագիծը, որով ներդրվելու են մինչդատական վարույթին վերաբերող հարցերը լսող դատավորների ինստիտուտ’ կալանքներ, խուզարկություններ, օպերատիվ-հետախուզական գործողություններ և այլն։

Սրանով իշխանությունները մոտենում են բավականին վտանգավոր եզրագծի։ Կարծում եմ, այս փոփոխությունները ունեն արտաիրավական մոտիվներ։ Սա ըստ էության գործադիրի հռետորաբանության արգասիքն է։ Գործադիրը բազմաթիվ անգամ նեղսրտել է կալանավորումների, խուզարկությունների միջնորդությունների մերժումից և սա այն փոփոխությունն է, որը եկել է ապահովելու նշված խնդրի լուծումը։ Ցավոք, մասնագետների միասնական կանխատեսումն այն է, որ նոր դատավորները անցնելու են իշխանական քասթինգով, որպեսզի բացառվի «անհնազանդության» ցանկացած փորձ։ Խստորեն դատապարտում եմ նշված նախագծի ընդունումը և այն իրավական նիհլիզմը, որը ցուցաբերում են իշխանական շրջանակները։

Փորձը ցույց է տվել, ավելին մշտապես ապացուցել է’ ինչ ցանես, այն էլ կհնձես։

Մի զրկեք մեզ’ փաստաբաններիս իրավունքների պաշտպանության արդյունավետ գործիքներից, վաղը մենք պաշտպանելու ենք ձեր իրավունքները, վարվեք այնպես, որ այդ պաշտպանությունը չլինի անատամ։