Լավրովն ու Բլինկենը առաջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր

121

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը իրենց առաջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների կարգավորման, ռազմավարական կայունության, համաճարակի դեմ պայքարի, Սիրիայում կարգավորման խնդիրները,  Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պատվաստանյութերի մշակման և կատարելագործման ոլորտում համագործակցությունը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Լավրովը շնորհավորել է իր զրուցակցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նրանք խոսել են նաև սպառազինությունների վերահսկման ոլորտում կանխատեսելիության ապահովման խնդրի մասին։