Իսրայելն ու ԱՄՆ–ը համատեղ զորավարժություններ են սկսում

124

Իսրայելի պաշտպանության ուժերը և ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել Իսրայելի և Գերմանիայի մի շարք տարածքներում: Այս մասին այսօր հայտնել են իսրայելցի զինվորականները:

«Juniper Falcon 2021» ծածկագրով վարժության սցենարը ենթադրում է, թե Իսրայելը հարձակման է ենթարկվել «ցամաք-ցամաք» հրթիռներով և ականանետներով, ինչպես նաև օդային այլ սպառնալիքներով:

Զորավարժություններում ներգրավվել են հակաօդային պաշտպանության ուժերը, ռազմածովային ուժերը, ինչպես նաև իսրայելական զինված ուժերի նյութատեխնիկական և բժշկական աջակցության ստորաբաժանումները:

Juniper Falcon զորավարժություններն անցկացվում են ամեն տարի՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում, և Իսրայելի ռազմաօդային ուժերի հիմնական զորավարժություններն են: Այս տարի սցենարում հատուկ ճշգրտումներ են արվել կորոնավիրուսի պատճառով՝ վարժանքների անվտանգ անցկացումն ապահովելու և մասնակիցներին առողջ պահելու համար: