Իլհամ Ալիևը չի համակերպվում զուգարանակոնքերի կորստի հետ

141

Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի խոսքով՝ «Ղարաբաղի հայերը իրենց հետ վերցրել էին զուգարանակոնքերն ու օդորակիչները, որոնք մնացել էին ադրբեջանցիներից»:

«Այն տները, որոնք իրենք չէին կառուցել, տները, որոնցում ապրում էին ադրբեջանցիները և գրավվել էին նրան կողմից, այրվել են, տանիքը և պատուհանի շրջանակները հանվել: Տեսեք, թե ինչ են տարել իրենց հետ՝ զուգարանակոնքեր»,- հայտարարել է ադրբեջանցի բռնապետը:

Նա հիշեցրել է, որ այդ զուգարանակոնքերը այնտեղ էին արդեն 30 տարի: