Թուրքական ապրանքները չեն կարողանում մտնել Սաուդյան Արաբիա. հազարավոր բեռնատարներ ամիսներով անցակետերում են մնում

106

Թուրքական ապրանքների նկատմամբ Սաուդյան Արաբիայի կիրառած ոչ պաշտոնական պատժամիջոցների պատճառով հազարավոր բեռնատարներ մնացել են սահմանային անցակետերում։

Սաուդցի արտգործնախարար Ֆայսալ բին Ֆերհան էլ Սաուդն անցյալ նոյեմբերին հայտարարել էր, որ թուրք–սաուդական հարաբերություններն ընկերական են, իսկ պատժամիջոցների մասին լուրերը՝ կեղծ։ Սակայն մի քանի միլիոն դոլարի հասնող թուրքական ապրանքներ արդեն երեք ամիս է՝ մնացել են սահմանին, իսկ արաբական պետությունում թուրքական պաշտոնյաները չեն կարողանում հարցին լուծում գտնել։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի Առևտրային պալատն օրեր առաջ կոչ էր արել բոյկոտել թուրքական ցանկացած ապրանք, իսկ դրանից հետո երկրի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանը կոչ էր արել իր քաղաքացիներին՝ հրաժարվել Թուրքիայում ունեցած անշարժ գույքից։