Թյուդորների դարաշրջանի 500 տարեկան հազվագյուտ մետաղադրամը աճուրդի կհանվի

290

Թյուդորների դարաշրջանի 500 տարեկան հազվագյուտ մետաղադրամը աճուրդի կհանվի Թագավորական դրամային պալատում։ Սկզբնական գինը կսահմանվի 950 000 ֆունտ սթեռլինգ։ Այս մասին հաղորդում է news.am-ը:

Հենրիխ VII-ի 20 շիլինգանոց ոսկե դրամը հատվել է ավելի քան 500 տարի առաջ, մետաղադրամը ստեղծվել է, որպեսզի հաստատի Անգլիայի առաջին Թյուդոր թագավորի հեղինակությունը:

Մետաղադրամի հայտնի տերերից մեկը աշխարհահռչակ բանկիր Ջ.Պ.Մորգանն է եղել, որին այն պատկանել է մինչ նրա մահը՝ 1913 թվականը, այնուհետեւ այն վաճառվել է 1915 թվականին:

Հենրի VII-ը` Հենրի VIII-ի հայրը եւ Եղիսաբեթ I-ի պապը, հիմնել է Թյուդորների տոհմը եւ վճռական է եղել ամրապնդելու իր դիրքը: Մետաղադրամը նրա կողմից պատվիրվել է 1489 թվականի հոկտեմբերի 28-ին, այսինքն՝ ավելի քան 500 տարի առաջ:

Դրա վրա պատկերված է փայտե գահի վրա նստած թագավոր, որը թիկնոց է հագել եւ ձեռքին գուրզ ու գավազան է: Սովերենը Թյուդորների ժամանակաշրջանի խոշորագույն ոսկե մետաղադրամն է եղել, որի տրամագիծը մոտ 40 մմ է, հաստությունը՝ 1 մմ, քաշը՝ մոտ 15,3 գ: