Զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնման աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները

229

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայության փրկարարական ջոկատները երկօրյա դադարից հետո այսօր վերսկսել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները:

Փրկարարական 5 ջոկատով որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրաիլ) շրջաններում:

Աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները: