Զինված հարձակում «ԱԿԲԱ բանկ»-ի վրա, բանկի կառավարիչն ու անվտանգության աշխատակիցը վնասազերծել են նրան. Shamshyan.com

143

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ուեցել Երևանում: Մի տղամարդ՝ զինված զենքով, մտել է Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան  64 հասցեում գործող «ԱԿԲԱ բանկ» և զենքը պահել աշխատակցուհու վրա ու հափշտակել մոտ 2 մլն 500 հազար դրամ և դիմել փախուստի: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրից հայտնում է, որ ստահակը չի հասցրել փախչել, քանի որ բանկի կառավարիչ Հայկ Պետրոսյանն ու բանկի անվտանգության աշխատակից Կարեն Մանուկյանը, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և դրսում վնասազերծել են նրան:

Քիչ առաջ նա տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, այս պահին էլ բանկ են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: