Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում ՝5-6 բալ ուժգնությամբ

156

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարություն է տարածել.

Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ

Փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում ՝5-6 բալ ուժգնությամբ։

Հարգելի՛ բնակիչներ չպետք է խուճապի մատնվել, խնդրում եմ պահպանել անվտանգության կանոնները։

Մարդկային զոհեր չկան։