Գինցբուրգը հնարավոր է համարում մինչև տարվա կեսը ռուսաստանցիների 60%-ի պատվաստումը

137

Ռուսաստանի Դաշնության մարզերում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը սկսվեց հունվարի 18-ին:

Մինչև այս տարվա կեսերը հնարավոր կլինի պատվաստել կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի բնակչության 60%-ին, ինչը անհրաժեշտ է իմունային շերտ ստեղծելու համար, կարծում է Գամալեյա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Հաշվի առնելով պատվաստանյութերի արտադրության գոյություն ունեցող մակարդակը, կարծում եմ, որ տարվա կեսերին մենք պետք է հասնենք անհրաժեշտ 60% պաշտպանվածների մակարդակին», – նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը։