Գեղարքունիքի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով. ՃՈ-ն զգուշացնում է

109

Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Գեղարքունիքի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով, իսկ Արագամոտնի, Կոտայքի և Սյունիքի (Սարավան, Զանգեր) մարզերում ձյան տեղումների հետ առկա է նաև մառախուղ, ինչը հավերլյալ դժվարություններ է ստեղծում երթևեկության համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ճանապարհային  ոստիկանությունը:

«Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ: