Բորելը հույս է հայտնել, որ «Սպուտնիկ V»-ը կսերտիֆիկացվի ԵՄ-ում

134

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ «Սպուտնիկ V»-ը կսերտիֆիկացվի ԵՄ-ում՝ նկատի ունենալով, որ դրա բարձր արդյունավետությունն արդեն հաստատված է:

«Հաճելի էր կարդալ Lancet հեղինակավոր գիտական ​​ամսագրում հրապարակված զեկույցը ռուսական պատվաստանյութի [«Սպուտնիկ V»] և դրա բարձր արդյունավետության վերաբերյալ: Հուսով եմ, որ այժմ Եվրոպական դեղերի գործակալությունը կկարողանա սերտիֆիկացնել այս պատվաստանյութը ԵՄ անդամ երկրներում օգտագործման համար», այսօր հայտարարել է Բորելը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: