Բայդենը գտնում է, որ Թրամփի իմպիչմենտի գործընթացը պետք է շարունակվի

115

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ինքը վրեժխնդիր չէ, սակայն գտնում է, որ Թրամփի իմպիչմենտի գործընթացը պետք է շարունակվի, այլապես կլինի «համակարգի ծաղր»։

«Նա [Թրամփը] արդեն իմպիչմենտի է ենթարկվել [ԱՄՆ Կոնգրեսի] Ստորին պալատում, և այս ընթացակարգը պետք է շարունակվի, հակառակ դեպքում այդ ամենը ֆարսի կվերածվի», Բայդենի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ կասկածում է, թե ԱՄՆ նախկին նախագահը կդատապարտվի Կոնգրեսի Սենատում իմպիչմենտի ընթացակարգից հետո: