Արցախի բնակավայրերում զենք-զինամթերք կվնասազերծեն. ԱԻՊԾ

119

ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի քաղաքի տարածքում:

Իսկ ԱԻ ծառայության և ՌԴ ԱԻՆ սակրավորական ջոկատներն  այսօր պայթեցման աշխատանքներ կկատարեն Մարտունու շրջանի Ծովատեղ, Կոլխոզաշեն, Ասկերանի շրջանի Մխիթարաշեն և Բերքաձոր գյուղերում:

Ծառայությունը հորդորում է՝ պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ: