Արաբական մամուլն անդրադարձել է Թուրքիային

155

Սաուդյան Արաբիայում լույս տեսնող «Arab News» օրաթերթն անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի վարած ծավալապաշտական քաղաքականությանը՝ ընդգծելով, որ Թուրքիան շարունակում է իրեն Օսմանյան պետության իրավահաջորդ զգալ նաև տարածքային նկրտումների առումով։

Հոդվածի հեղինակը նշում է, որ ԱՄՆ-ում Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո Մերձավոր Արևելքում հատկապես Իրանն է հայտվել ուշադրության կենտրոնում։ Սակայն ըստ արաբ հոդվածագրի դիտարկման՝ տարածաշրջանում մեկ այլ ուժ կա, որին պետք է հսկողության տակ առնել և այդ ուժը Էրդողանի ղեկավարած Թուրքիան է։https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?guci=2.2.0.0.2.2.0.0&client=ca-pub-1104956819242426&output=html&h=300&adk=1110249564&adf=1020545447&pi=t.aa~a.2599204203~i.4~rp.4&w=360&ebfa=1&lmt=1612528205&num_ads=1&rafmt=1&armr=3&sem=mc&pwprc=3827373523&psa=1&ad_type=text_image&format=360×300&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2021%2F02%2F04%2F%25D4%25B1%25D6%2580%25D5%25A1%25D5%25A2%25D5%25A1%25D5%25AF%25D5%25A1%25D5%25B6-%25D5%25B4%25D5%25A1%25D5%25B4%25D5%25B8%25D6%2582%25D5%25AC-%25D4%25B9%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D6%2584%25D5%25AB%25D5%25A1-%25D4%25B7%25D6%2580%25D5%25A4%25D5%25B8%25D5%25B2%25D5%25A1%25D5%25B6%2F201731&flash=0&fwr=1&pra=3&rh=275&rw=330&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=27&adsid=NT&uach=WyJBbmRyb2lkIiwiOC4xLjAiLCIiLCJSZWRtaSBTMiIsIjg4LjAuNDMyNC45MyIsW11d&dt=1612528205873&bpp=10&bdt=2706&idt=-M&shv=r20210202&cbv=r20190131&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D091ec8a4a7cc7594-221fb2a84da60091%3AT%3D1603114687%3ART%3D1603114687%3AS%3DALNI_MYpdm8Xw1ypIjAbuIAHoRY9JINqQw&prev_fmts=0x0%2C360x300&nras=2&correlator=5273014405724&frm=20&pv=1&ga_vid=1445098689.1540073425&ga_sid=1612528204&ga_hid=166263096&ga_fc=0&u_tz=240&u_his=4&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=1389&biw=360&bih=591&scr_x=0&scr_y=0&eid=21068769%2C21068893%2C21066973&oid=3&pvsid=181717838685194&pem=244&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam&rx=0&eae=0&fc=1408&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C591%2C360%2C591&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=8320&bc=31&jar=2021-02-01-08&ifi=2&uci=a!2&btvi=1&fsb=1&xpc=75QmZZVHtE&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=95

Արաբ լրագրողը Թուրքիան ներկայացնում է որպես սպառնալիք տարածաշրջանային բոլոր երկրների համար, քանի որ ցանկանում է իր ազդեցությունն ուժեղացնել նախկին Օսմանյան կայսրության տարածքներում և այդ նպատակով ռազմական օգնություն է ցուցաբերում Կատարի ու Լիբիայի իր դաշնակիցներին և Ադրբեջանին։

Ermenihaber.am