Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 9 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ

107

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու` 11, խարդախության` 9, թմրանյութի հայտնաբերման՝ 6, ընտանեկան բռնության՝ 3, յուրացման կամ վատնման և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, որսագողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի ու առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ վնասելու և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: