ԱՄՆ-ն ընդլայնում է Ալ Հարիր բազան Իրաքի հյուսիսում. արաբական ԶԼՄ–ներ

129

ԱՄՆ-ը ուժեղացնում է Իրաքի հյուսիսում՝ Իրաքյան Քուրդիստանում գտնվող Ալ Հարիր բազան՝ չնայած Իրաքի խորհրդարանի որոշմանը՝ դուրս բերել օտարերկրյա զորքերը երկրից․ տեղեկացնում է New Arab Newspaper-ը:

Հրապարակումը, վկայակոչելով իրաքյան աղբյուրները, գրում է, որ այս գործընթացն ընթանում է շուրջ երկու ամիս: Իրաքի պաշտպանության հետախուզության սպան նույնպես New Arab-ին ասել է, որ Ալ Հարիր բազայի ընդլայնումը ներառում է ստորգետնյա ապաստարանների և մի քանի պահեստների շինարարություն:

Նա նաև նշել է, որ ռազմաբազան վերջերս դարձել է Սիրիայի հյուսիսային հարևան տարածքներում, որոնք վերահսկվում են քրդական աշխարհազորայինների կողմից, ԱՄՆ գործողությունների վերահսկման կենտրոն:

Այն ալ Ասադի բազան՝ արևմտյան Անբար նահանգում (արեւմտյան Իրաք), և Ալ Հարիր հենակետը՝ հյուսիսային Էրբիլում, ԱՄՆ-ի երկու հիմնական հենակետերն են Իրաքում, այդտեղ տեղակայված է 7000 զինծառայող: