ԱՄՆ-ն գտնում է, որ իր նոր արտաքին քաղաքականությունը արդյունավետորեն կհակազդի ՌԴ-ին

118

ԱՄՆ նոր վարչակազմը, նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, ակնկալում է, որ իր արտաքին քաղաքականությունը արդյունավետորեն կհակազդի Ռուսաստանին: Այս հայտարարությունը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում արել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

«Ի տարբերություն նախորդ վարչակազմի, մենք քայլեր կձեռնարկենք՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու նրա կողմից իրականացվող չարամիտ գործողությունների համար: Սա ներառում է ամերիկյան ժողովրդավարությանը միջամտելը, եվրոպական տարածքում քաղաքացիների թունավորումը քիմիական զենքով, հաքերային հարձակումները: Եվ շատ ավելին: Մենք դա կանենք երբ և այնպես, ինչպես որոշենք», – պնդում է Սալիվանը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: