Ամերիկյան համալսարանի փորձագետը` «Սպուտնիկ V»-ի մասին

189

Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առավելություններից մեկն այն է, որ պահպանման և տեղափոխման ընթացքում այն ​​չի պահանջում ծայրահեղ ցածր ջերմաստիճանի պահպանում, ի տարբերություն մի շարք այլ պատրաստուկների: Այս կարծիքը ՏԱՍՍ-ի թղթակցի հարցերին պատասխանելիս հայտնել են ամերիկյան երեք համալսարանների փորձագետներ։

Կալիֆորնիայի Սթենֆորդի համալսարանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոնիստ Դին Ուինսլոուն կարծում է, որ այս պատրաստուկը կարևոր դեր կխաղա աշխարհում համաճարակի դեմ պայքարում: Նրա խոսքերով, այդ պատվաստանյութի արդյունավետությունը «մի փոքր պակաս է, քան Pfizer և Moderna պատվաստանյութերինը»։ Սակայն «քանի որ դա ԴՆԹ պատվաստանյութ է, այն չի պահանջում ծայրահեղ ցածր ջերմաստիճանում պահպանում և տեղափոխում՝ ի տարբերություն ՌՆԹ պատվաստանյութերի»: