«Ամերիկան վերադարձել է։ Ամերիկան ​​վերադարձել է»

148

ԱՄՆ-ի նոր վարչակազմը կվերացնի ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի վարած մեկուսացման արտաքին քաղաքականությունը, կուժեղացնի իր ժողովրդավարացման ջանքերը արտերկրում և կխստացնի Ռուսաստանի և Չինաստանի կողմից թշնամական քայլերին հակազդումը: Սա ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի առաջին ելույթի լեյտմոտիվն էր արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ: Մոտավորապես 19 րոպեանոց իր ելույթը ԱՄՆ Պետդեպարտամենտում ամերիկյան վարչակազմի ղեկավարը արտասանել է հինգշաբթի օրը:

«Ես ուզում եմ, որ աշխարհն այսօր լսի հետևյալ ազդանշանը. Ամերիկան ​​վերադարձել է։ Ամերիկան ​​վերադարձել է։ Դիվանագիտությունը վերադարձավ մեր արտաքին քաղաքականության առանցք», – հայտարարել է Բայդենը։