Apple-ը մոտ է սեփական էլեկտրամեքենան թողարկելուն

126

Apple-ը մոտ է հարավկորեական Hyundai Motor Company-ի և Kia Motor-ի հետ ԱՄՆ-ում համատեղ ինքնակառավարվող էլեկտրամեքենա արտադրելու մասին համաձայնություններին: Այս մասին հայտարարել է CNBC-ն:

Էլեկտրամեքենաները պետք է թողարկվեն Apple ապրանքանիշի ներքո: Ենթադրվում է, որ կորպորացիան, մասնավորապես, պատասխանատու է լինելու ծրագրակազմի և սարքավորումների մշակման համար:

Այս մեքենաների արտադրությունը կարող է սկսվել արդեն 2024 թվականին Ուեսթ Փոյնթի (Ջորջիա նահանգ) Kia գործարանում: Հնարավոր է, որ արտադրության մեկնարկը հետաձգվի: