Ստեփանավանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

107

ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները հունվարի 31-ին բացահայտել են ապօրինի ծառահատման հերթական դեպքը։ 

«Հունվարի 31-ին, ժամը 20.30-ի սահմաններում, համայնքային ոստիկանները Ստեփանավանում շրջայցի ժամանակ ստուգել են Գարգառ գյուղի 44-ամյա բնակչի «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան՝ բեռնված մոտ 4 խմ փայտանյութով։

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ փայտանյութը պատկանում է Վանաձորի 51-ամյա մի բնակչի, որն էլ փայտը ձեռք էր բերել Սարատովկա գյուղից։

Վառելափայտով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նյութերը, ըստ ենթակայության, ուղարկվել են ոստիկանության Տաշիրի բաժին։

Քննությունը շարունակվում է», ասվում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդագրության մեջ։