«Սպուտնիկ V» պատվաստանյութը մարտ ամսին կարող է հաստատվել ԵՄ-ում

143

Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը կարող է հաստատվել Եվրոմիությունում օգտագործման համար մարտ ամսին:

«Մենք փաստաթղթեր ենք ներկայացրել Եվրոպական բժշկական ասոցիացիային, որը եվրոպական կարգավորիչ է, և այս վերանայման գործընթացը, կարծում եմ, կարող է զբաղեցնել փետրվարի և գուցե մարտի սկզբի ժամանակահատվածը», -ասել է Դմիկտրիևը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում: