Սպիտակ տունը հայտարարել է Բայդենի՝ Ռուսաստանի հետ համագործակցելու ցանկության մասին

161

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է Ռուսաստանի հետ քննարկել ոչ միայն համագործակցության ոլորտները, այլ նաև ուղղակիորեն լուծել հակասությունները. նշել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:

«Կարծում եմ, որ, Ռուսաստանի հետ կապված, եթե վերցնեք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, ակնհայտ է … նախագահը չի հեռացել իր դիրքերից»,- Փսակիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ նախագահը հասկացրել է, որ կան ոլորտներ, որտեղ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են համագործակցել, մասնավորապես՝ նոր ՍՏԱՐՏ համաձայնագրի շուրջ, որը համահունչ է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին:

«Բայդենը նույնիսկ պատրաստ է Պուտինի հետ ուղղակիորեն քննարկել հակասությունները»,- ասել է Փսակին: