Սորոսն այդ երկիրը զավթելուց հետո այն վերածեց մարիխուանայի պլանտացիաների

219

Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը իր ՖԲ էջում գրում է, –

Ի դեպ, ժամանակին զգուշացնում էի, որ պալիատիվ բժշկության իբր զարգացման ուղղությամբ արվող գործողությունների հաջորդ քայլը լինում է մարիխուանայի օգտագործման և աճեցման թույլատրությունը բժշկական, ապա արտադրական նպատակներով, որին էլ հաջորդում է մարիխուանայի օրինականացումը։

Ես չեմ ուզում հիմա կարծիք հայտնել այն մասին, թե ինչքանով է դա լավ կամ վատ, ուղղակի հերթական անգամ կհիշեցնեմ Ուրուգվայի փորձը․

Սորոսն այդ երկիրը զավթելուց հետո այն վերածեց մարիխուանայի պլանտացիաների, իսկ երկրի քաղաքացիներն էլ դարձան մարիխուանայի մշակներ  (եթե ինչ-որ մեկը թաքուն հույսեր է փայփայում, թե մարիխուանան օրինականացնելով իրենք վերջապես երկնքում երջանիկ կյանքով են ապրելու, ապա պետք է հիասթափեցնեմ՝ լավագույն դեպքում դաշտերում մարիխուանա են հավաքելու տրանսազգային խոշոր ֆեոդալների համար՝ երկու կոպեկի դիմաց)։

Առաջին նկարում Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուհիկան է, ում օրոք էլ կատարվեց երկրի հանձնումը Սորոսին, երկրորդ նկարում՝ նույն Մուհիկան է օլիգարխ Ջորջ Սորոսի հետ։