Ռուսաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2,7 միլիոն է

107

«Աշխատանքի շուկայում իրավիճակը աստիճանաբար կայունանում է: Զբաղվածության կենտրոններում մենք արձանագրում ենք նաև պաշտոնապես գրանցված գործազուրկների թվի նվազում: Սեպտեմբերին այս ցուցանիշը գերազանցում էր 3,7 միլիոնը», – հայտարարել է Ռուսաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Անտոն Կոտյակովը։

Կոտյակովը նշել է, որ, ըստ «Ռոսստատի» նախնական տվյալների, դեկտեմբերին գործազրկության մակարդակը շարունակել է նվազել և կազմել 5,9%:

Պիկը գրանցվել է անցյալ տարվա օգոստոսին, այն համապատասխանում էր 6,4%-ի:

Հունվարի 15-ի դրությամբ 2,7 միլիոն մարդ պաշտոնապես ունի այս կարգավիճակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: