Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունը կշարունակի աշխատել

92

ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցչության գործունեությունը չի դադարեցվելու: Այս մասին «Արցախպրեսին» հայտնել են Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը և օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացմանը»,-հայտնել են Արցախի ԱԳՆ-ից։